ՉՏԱՐԱԾՎԱԾ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ
 Ապրիլ 27, 2017

Իմ կարծիքով ՀՀ քաղաքացիները չպետք է վախենան բարձրաձայնել, թե ում են ընտրելու ընտրությունների ժամանակ, դրանով իսկ առողջ կարծիք ձևավորելով ընտրական գործընթացի շուրջ։ Ինքս երբեք չեմ թաքցրել, թե ում եմ ընտրելու։
 Փետրվար 05, 2017

Երկիր Մեդիայում «Բարձրաձայն» հաղորդաշարի տաղավարում է Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը։
 Փետրվար 01, 2017

АрмИнфо.Диаспора играет важную роль в общественно-политической жизни Армении, именно поэтому и по просьбе армянской общины США члены блока <Елк> (представители партий <Просвещенная Армения>, <Гражданский договор>, <Республика>) в эти дни находятся в Лос- Анджелесе и проводят встречи с армянской общиной. Об этом в беседе с корреспондентом АрмИнфо заявила член правления партии <Просвещенная Армения> Мане Тандилян. 
 Հունվար 20, 2017

Հայաստանում նախընտրական շրջանի քննարկումների առանցքային հարցերից մեկն ակհայտորեն աղքատության հաղթահարման հիմնախնդիրն է: Վերջինիս լուծումն ու ահագնացող աղքատության ճիրաններում մաքառող հայության փրկությունը ՀՀ քաղաքական ուժերի կողմից հաճախ որպես իրենց «սուրբ առաքելություն» է հռչակվում: Ընդ որում` յուրաքանչյուր հաջորդ նախընտրական շրջանում այս հարցը դարձյալ օրակարգային է դառնում: Դե իսկ առաքելության անհաջող կատարման կամ իսպառ չկատարման պատճառները բազմաթիվ են` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից մինչև անվերջանալի թվացող «անցումային շրջանի դժվարություններ»` համեմված ղարաբաղյան հակամարտության սահմանափակող հետևանքներով: Այս առումով բավական հետաքրքրական է ՀՀ-ում աղքատության հիմնախնդիրը դիտարկել հարևան Ադրբեջանի և Վրաստանի հետ համեմատության մեջ:
 Հունվար 08, 2017

Աշխարհը կարելի է տեղավորել դպրոցի մեկ դասարանի մեջ: Ինչպե՞ս: Գրեթե բոլոր դասարաններում աշակերտները բաժանվում են մի քանի խմբի: Գերազանցիկներ. սրանք այն աշակերտներն են, ովքեր միշտ սովորում են դասերը, կատարում են տնային աշխատանքները, դասերի ժամանակ ակտիվ են և հանդիսանում են դասարանի ուղեղը: Սուսուփուս ծույլիկներ. սրանք գրեթե միշտ անպատրաստ են դասին, ուստի հիմնականում լուռ են, մնում են ստվերում, որպեսզի ուսուցիչն իրենց չնկատի: Միշտ արտագրում են գերազանցիկներից և կախված են վերջիններից: Մարտնչող միջակություններ. սա այն տեսակն է, որը վատ է սովորում, քիչ է աշխատում, սակայն շատ է պահանջում և ամբիցիոզ է: 
 Դեկտեմբեր 25, 2016

«Քաղաքական դաշտը Հայաստանում անլրջացած է և անլրջացնելու, ապականելու այդ գործընթացը, կարելի է ասել, սկսվել է անկախացման առաջին իսկ օրից՝ տարբեր տեմպերով,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կոնջորյանը:
 Դեկտեմբեր 25, 2016

«Հայաստանը պահանջ ունի, որպեսզի մենք Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Հարավարեւելյան Ասիայի հետ հարաբերվենք այնպես, ինչպես մեր ազգային շահերից է բխում, բայց այս պարագայում կոնկրետ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները մի խնդիր ունեն: Նրանք պետք է Հայաստանին անվտանգության երաշխիքներ տան Թուրքիայից: Տալի՞ս են, թե՞ չէ: Չեն տալիս: Եթե տային, վստահ եմ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այդ անվտանգության հարցերով, մերձեցման, հետեւապես նաեւ շահարկման խնդիրը չէր ունենա:
 Դեկտեմբեր 24, 2016

Այն տեսքով, որով ընդունվեց Հարկային օրենսգիրքը, բարձրացված բողոքի արտացոլանքն է. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը:
«Երբ որ մեր պետական այրերը օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալիս, և այն հանդիպում է ժողովրդի կողմից դիմադրության, նրանք շատ թե քիչ փորձում են ինչ-որ չափով որոշ պահանջներ բավարարել, ժողովրդի դժգոհությունը մեղմելու համար: Այն, ինչ տեղի ունեցավ, դրա արտացոլանքն էր:
 Դեկտեմբեր 22, 2016

Հայաստանում տնտեսական լուծումները կարճաժամկետ են, ինչն էլ արտացոլանքն է տնտեսության ռազմավարություն չունենալու: 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսիստ-փորձագետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը: 
1
2
3
4
...
NEXT
 
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list