Դաշինքը կպայքարի ՀՀԿ-ի նոր մեխանիզմի դեմ
Դեկտեմբեր 09, 2016


Արդեն մի քանի շաբաթ, խոսվում է Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական Պայմանագիր, Հանրապետություն կուսակցությունների հնարավոր դաշինքի և ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու հարցը: Այդ առիթով Politik.am-ի թղթակիցը զրուցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի Քարտուղար Մանե Թանդիլյանի հետ:

Արդեն մի քանի շաբաթ, խոսվում է Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական Պայմանագիր, Հանրապետություն կուսակցությունների հնարավոր դաշինքի և ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու հարցը: Ըդդիմադիր դաշինքների նախկին փորձից գիտենք, որ մեծ խնդիրներ են առաջացրել ցուցակում տեղերի բաշխում է: Խնդիր է եղել, թե ով կգլխավորի ցուցակը: Ձեզ մոտ ինչպես եք դիտարկելու այդ հարցերը, կլինեն նոր մոտեցումներ, որոնք ձեզ հեռու կպահեն նախկին ընդդիմադիր դաշիքների սխալներից:

 Մենք շատ լավ տիրապետում ենք նախկին դաշինքների փորձին և դրանց ձախողումների պատճառներին: Այս միասնության մեջ ընդգրկված կուսակցությունները և թիմերը շատ լավ գիտակցում են այն բոլոր մարտահրավերները, որոնց սովորաբար առերեսվում են դաշինքները: Տեղերի բաշխումը դրանցից մեկն է: Մի բան վստահ կարող եմ ասել՝ ներգրավված ուժերը քաջ գիտակցում են, որ անհրաժեշտ է ունեցած ռեսուրսներով հասնել մաքսիմալ արդյունքի: Իսկ թե որ դասավորությունն ու որ մարտավարությունը դա կապահովեն, այդ դիրքավորումն էլ գերակա է լինելու բոլորի համար: Այդ քննարկումները դեռ առջևում են, բայց պետք է ասեմ, որ աշխատանքային միջավայրում այնպիսի փոխվստահության և կառուցողական մթնոլորտ է տիրում, որը ապահովելու է լավագույն լուծումը բոլոր մարտահրավերների համար: Ուժերը շատ ադեկվատ են, իրատես և խելամիտ, և համոզված եմ, որ ողջամիտ և լավագույն  որոշում է կայացվելու նաև այդ հարցում՝ դրված խնդիրը լուծելու կոնտեքստում:

Նիկոլ Փաշինյանը համարում է, որ եթե լինեն 6000 վստահված անձիք, ապա հնարավոր կլինի կասեցնել ընտրությունների կեղծումը: Դուք էլ եք այդ կարծիքին, թե ընտրակեղծիքների դեմ պայքարի այլ մոտեցում կառաջարկեք: Կարծում եք ինչպես կանցնեն առաջիկա ընտրությունները և եթե նախորդների պես կեղծիքներն ակնառու լինեն հետընտրական ինչ պայքարի մեթոդին եք կողմնակից:

Վստահված անձերի միջոցով վերահսկելու մեխանիզմի արդյունավետությունը մեզ համար արդեն փորձված մեխանիզմ է: 2012թ.-ին Էդմոն Մարուքյանն այդկերպ ֆիքսել և պահել է իրեն տրված յուրաքանչյուր ձայն, արձանագրել է իր հաղթանակը և ընտրվել ԱԺ պատգամավոր: Այս տարվա ՏԻՄ ընտրություններին մենք կիրառել ենք այդ մեխանիզմը՝ ամրագրելու յուրաքանչյուր մեզ տրված ձայն, և հասել հաջողության, մասնավորապես՝ Վանաձորում դառնալով 2-րդ ամենախոշոր քաղաքական ուժը: Փաստ է՝ եթե ունես իրապես վստահելի, համարձակ և գրագետ վստահված անձանց թիմ, ովքեր  վերահսկում են յուրաքանչյուր ընտրատեղամաս, ապա որևէ ձայն չես կորցնի, կարձանագրես խախտումները, կգնահատես դրանց ազդեցության կշիռը և կկարողանաս փաստացի վերահսկել ընտրությունը՝ դառնալ քո յուրաքանչյուր քվեի տերը: Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Առանց վստահված անձանց, կատարվում է ընտրակեղծարարություն, սակայն նրանց առկայությւոնը դեռևս չի նշանակում արդար ընտրություններ: Մնում են բաց ընտրակաշառքները, ադմինիստրատիվ լծակները, մարդկանց ճնշելն ու ահաբեկելը, կառուսելները և մեր հասարակությանը քաջ հայտնի այլ մեթոդներ, որոնք խաթարում են ընտրությունների նկատմամբ վստահությունը: Այս ամենը շարունակելու են լինել, և սրանց կանխարգելումը շատ ավելի բարդ և երկարատև գործընթաց է: Ինչևէ, ես կարծում եմ՝ այս անգամ ՀՀԿ-ն փորձելու է ընտրատեղամասերում կեղծիքները նվազեցնել՝ շեշտը դնելով նախընտրական ճնշումների և անհավասար հնարավորությունների վրա՝ օգտագործելով ունեցած ամբողջ ֆինանսական և ադմինիստրատիվ լծակները: Իսկ օրենքով ընձեռած տարածքային ռեյտինգային ընտրակարգը հնարավորություն է տալու ՀՀԿ վերնախավին վերահսկել, թե ով և որքան <<ջանասիրաբար>> աշխատեց ՀՀԿ-ի համար: Դուք տեսնելու եք ՀՀԿ-ի ցուցակում բոլոր այն մարդկանց, ովքեր շատ թե քիչ գտնվում են հանրապետականի ազդեցության ներքո՝ բիզնեսմեններ, մանկավարժներ, ադմինիստրատիվ աշխատողներ, մշակույթի ներկայացուցիչներ. բոլոր նրանք, ովքեր կախվածություն ունեն իշխանություններից: Այս բոլոր մարդիկ <<աշխատելու են>> ՀՀԿ-ի համար, օգտագործելու են իրենց բոլոր հնարավորությունները ՝ ՀՀԿ-ին ծառայություն մատուցելու համար: Սա է այն մեխանիզմը, որի հաշվարկով ՀՀԿ-ն ընդունեց ընդդիմության համարյա բոլոր առաջարկները՝ ընդհուպ մինչև ցուցակների հրապարակումը, քանի որ այլ կերպ է անցկացնելու ընտրությունները: Սրա մասին է, որ պետք է մտածել և սա է, որ կարող է ապահովել ՀՀԿ-ի ձայները:

http://politik.am/
Print article
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list