Հեղինակներ Անի Զաքարյան
 Նոյեմբեր 25, 2013

Հոդվածի հեղինակ` Անի Զաքարյան

ՀՀ մշակույթի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ը 2013թվ. Նոյեմբերի 20-ից 22-ը Երևանում կազմակերպել են հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված «Հայկական հանգույց. Գորգարվեստի ավանդույթներ» խորագրով գիտաժողով, որին հաջորդել է ցուցահանդես:  Գիտաժողովին ներկա են եղել   աշխարհի 20 երկրների ներկայացուցիչներ և ներկայացրել  մոտ 40 ելույթներ, որոնց մի մասը արտասահմանցի մասնագետների և գիտնականների կողմից:  Ցուցահանդեսում ներկայացվել  են 17-20-րդ դարերի հայկական  50 ձեռագործ գորգերի  նմուշներ, որոնց տարիքը հարյուրավոր տասնամյակների է հասնում: Նմուշները բերվել  են  Հայսատանի պատմաազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից` Վասպուրական, Սեբաստիա, Շիրակ, Սյունիք, Արցախ, Ուտիք, Ջավախք, Գեղարքունիք, Խարբերդ, Նախիջևան, Պարսկահայք և այլն:  Ներկայացվել են նաև Ք.ա. 3-րդից 1-ին հազարմայակների խեցեղեն, բրոնզե, փայտյա իրերի  նմուշներ:
 
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list