Հեղինակներ Օֆելյա Պետրոսյան
 Նոյեմբեր 29, 2013

Հոդվածի հեղինակ`  Օֆելյա Պետրոսյան

Մեծ Պահքի շրջանը տևում է Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատիկ) տոնի նախօրեն:  40- օրյա պահքը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության  և ապաշխարության շրջանը, երբ իր մկրտությունից հետո Հիսուսը «հոգով անապատ առաջնորդվեց ու 40 օր փորձվեց սատանայից՝ չուտելով ու չխմելով այդ օրերին»:

Պահքի ժամանակ հրաժարվում են ոչ միայն որոշակի բացառապես բուսական ծագում ունեցող կերակուրներից, այլև մոլի կամ վատ սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Մայր աթոռ ս. Էջմիածնի միաբան Իսահակ վարդապետ Պողոսյանը համոզված է, որ կերակուրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու՝ անօգուտ է:
 
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list