Հեղինակներ Լուսինե Պապյան
 Դեկտեմբեր 20, 2013

Հոդվածի հեղինակ`  Լուսինե Պապյան

«Կառավարական համերգ» ներկայացում, արդեն շուրջ 30 տարի է ինչ բեմադրվում է Կամերային թատրոնում։ Չնայած թատերագետների այն կարծիքին, որ ներկայացումը ոչինչի մասին է և կառուցված է կրքոտ պարերի, անբովանդակ արտահայտությունների, մեկը մյուսի հետ կապ չունեցող համերգային համարների, հայտնի մարդկանց, կենդանիների նմանակումների հիման վրա, այնուհանդերձ ներկայացումը դիտել են գրեթե կես միլիոնից ավել հանդիսատես։ Այս մյուզիքլ-ներկայացումը ունեցել է հազարից ավել բեմել, ներկայացվել աշխարհի տարբեր երկրներում։ Բեմի վրա հանդիսատեսն ականատես է լինում շուրջ 2,5 ժամ տևող քաոսի։
 Դեկտեմբեր 20, 2013

Հոդվածի հեղինակ`  Լուսինե Պապյան

Շատ «գունավոր»  թեմաներ կան, որոնց կարող եմ կարճ ու բովանդակալից անդրադարձ կատարել, ինչու չէ նաև քննադատել:   Սակայն որոշեցի մի փոքր անդրադառնալ մեր հայ ազգի «ինքնաբուժումներին»: Հետաքրքիր է  պարզապես նայել ու չհասկանալ, թե ինչ է կատարվում:  Մարդիկ իրենք իրենց  «դիագնոզ» են գրում, որոշում ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ինչը խառնել ինչի հետ, ինչ ստանալ և ինչպես օգտագործել: Հետո արդեն տառապում իրենց սխալի հետևանքով՝ տուժած օրգանների բուժման համար ստիպված դիմում բժշկի:  Ցավալի է, բայց փաստ ...
 Դեկտեմբեր 20, 2013

Հոդվածի հեղինակ`  Լուսինե Պապյան

Ութամյա Սոնան նույնիսկ իր ծննդյան օրը հաճախել էր գորգագործության դասընթացին՝ ավարտին հասցնելու իր փոքրիկ գորգի օձանախշը։ Նրա ուսուցչուհին՝ Թամարա Մանուկյանը,  փոքրիկ Սոնային և  դասընթացին մասնակցող  մնացած սաներին, փոխանցում է հայկական գորգերի ստեղծման գաղտնիքները, սիմվոլների լեզուն և պատմությունը,  այն ամենը ինչ ավանդաբար փոխանցվել է սերնդեսերունդ։ Իսկ հայկական գորգերի պատմությունը  հին է այնքան, ինչքան հայերի պատմությունը։ Հայերը նախ զբաղվել են ոստայնականությամբ, կարպետագործությամբ, այնուհետև գորգագործությամբ։ Հենց «կարպետ» բառն ինքնին ունի հայկական ծագումնաբանություն, նախնական ձևը եղել է կապեռտ, որը ժամանակի ընթացքում ենթարկվելով փոփոխությունների, մեր և միջազգային լեզվում մնացել է կարպետ ձևով։ Կարպետը ունենալով 4-5 հազար տարվա պատմություն, ժամանակի ընթացքում իր հետ գորգագործական ոլորտ է բերել նախշերի խոսուն լեզուն և գունային համադրությունը։ Ի տարբերություն ֆրանսիական, պարսկական գորգերի, որտեղ պատկերներն արտահայտված են պատկերային, մեր գորգերում ասելիքը ամփոփված է նախշազարդերի մեջ։ Ամեն մի նախշազարդ ունի իր նշանակությունը։
 
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list