Հանրային Դ!եմ եմ
 Հունիս 27, 2014

Հարգելի «Դեմ եմ» -ի տղաներ և աղջիկներ, նախ ուզում եմ հայտնել իմ Շնորհակալությունը Ձեզ, որ առաջնորդում էք “Կուտակայինի” դեմ պայքարը և առաջ տանում մեր բողոքի ծանր կազմակերպչական բեռը։ Հիմա կասեք, պայքարը դեռ չի ավարտվել ․․․, այո, համաձայն եմ, բայց հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է գնահատել անցած ճանապարհը և մշակել ապագա քայլերի ռազմավարությունը։

Ամենևին էլ չթերագնահատելով Կուտակայինի դեմ պայքարը (և նմանատիպ այլ պայքարներ)՝ երևի բոլորս էլ հասկանում ենք, որ պայքարում ենք ածանցյալ խնդիրների դեմ։ Հանկարծ ոչ մեկ չմտածի, որ այդ ածանցյալ խնդիրների դեմ պայքարելն անիմաստ է, ընդհակառակը, այդ պայքարն է, որ դաստիարակում է պահանջատեր, նոր մտածելակերպով ՀՀ քաղաքացի։ Բայց քանի դեռ չենք վերացրել ծնող պատճառը, դոփելու ենք տեղում։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ Ձեզ սահմանել պայքրի ավելի բարձր նշանաձող՝ նպաստել, որպեսզի Հայաստանում ձևավորվի լիգիտիմ և հասարակության համար հասկանալի իշխանություն։
 Հունիս 27, 2014

Թեև իշխանության ներկայացուցիչները ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ, այդ ազատություներն ու իրավունքները ավարտվում են այն պահին, երբ սկսվում են ոտնահարվել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուններից է, ապա ամենաթողությունը` անարխիայի հենասյունն է. հանդուրժել անարխիան, նշանակում է վտանգել երկիրը:
 
Հիշեցնենք նաև, որ իշխանության ցանկացած ներկայացուցիչ ունի նաև պարտականություններ, որոնք սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:
 
Երբ խորհրդարանական մեծամասնության 64 ներկայացուցիչ, ներկայանալով որպես 68, ոտնահարում են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ ՍԴ որոշումները, ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ՀՀ օրենսդրոթյունը, ՀՀ ԱԺ այլ պատգամավորների իրավունքները և ՀՀ հասարկության կարծիքը, ընդամենը օրենքի ուժով դրամաշորթություն սահմանելու համար, ապա նրանց վարքագիծը արժանի է պարսավանքի և քրեորեն պատժելի է: 
 Ապրիլ 06, 2014

ՍԴ-ի որոշումը շատերն են մեկնաբանում, բայց երբ այն մեկնաբանում են, այն էլ յուրովի, արդարադատության նախարարության բարձրաստիճան չինովնիկները, ուղղակի ծիծաղ է առաջանում. «Տղաներ, այդ որտե՞ղ էիք, երբ օրենքը մշակվում էր, եթե չեմ սխալվում, տասը տարի»: Եթե Ձեր մեջ ուժ չեք գտնում Տիգրան Սարգսյանի պես հրաժարական տալ, գոնե լռեք:

Պետք չէ լինել աշխարհի “լավագույն” իրավաբանը, որպեսզի հասկանալ ՍԴ-ի որոշման 6-րդ կետը, որն ի տարբերություն այլ կետերի ուժի մեջ է մտել ապրիլի 2-ից:

6-րդ կետով՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել եւ կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան։
Show Photos
 Մարտ 22, 2014

Ըստ վարչապետ Տ.Սարգսյանի այս օրենքը գրել են աշխարհի լավագույն մասնագետները, բայց իրականությունն այն է, որ շատ շուտով Հայաստանում խաղի կանոնները թելադրելու են ոչ թե «աշխարհի լավագույն մասնագետները», այլ Հայաստանի լավագույն երիտասարդները:

Եվ ուրեմն, կեցցե այն Հայաստանը, որը կերտելու են այս երիտասարդ ՀՀ քաղաքացիները:
Show Photos
 Հունվար 24, 2014

Բժիշկներ, ճարտարագետներ, ճարտարապետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, ուսուցիչներ, լրագրողներ և այլն:

(թարմացվում է)
Show Photos
 Հունվար 19, 2014

Վերջապես նոր շունչը հասավ Ազատության հրապարակի հարթակ, ճիշտ է, առայժմ անփորձ, բայց հուսադրող:

Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր մտածելակերպ և 2014թ. հունվարի 18-ը ցույց տվեց, որ նոր շունչը դառնում է ավելի պահանջված:

Կեցցե նոր սերնդի ՀՀ քաղաքացին:  
 Նոյեմբեր 30, 2013

Հոգնել՞ .. Կարող ենք... Բայց իմացեք, որ դա հենց այն թույլ կետն է, որի վրա կառավարական ուժերը կառուցել են այսօրվա աղքատ ու արտագաղթող Հայաստանը! Իսկ եթե այս անգամ վերցնենք ու մինչեւ վերջ, առանց հոգնելու, գնանք այս ճանապարհը՞! Եկեք տարբեր լինենք ինքներս մեզանից՝ ինչ որ կայինք երեկ ու ՈՎ ՈՐ ԿԱՆՔ ԱՅՍՕՐ! ՍԱՏԱՐԵՆՔ ՄԵԶ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ՝ ԱՆԿԱԽ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՄՆԱԼՈՎ ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ ՈՒ ԱՊՐԵԼՈՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ!...

Մանե Թանդիլյան
 Նոյեմբեր 18, 2013

Մեր նման զարգացման փուլում գտնվող երկրներն ունեն երկու ճանապարհ.  կամ գնում են դեպի բռնապետություն կամ կառուցում են ժողովրդավարություն:

Եթե գնում ենք դեպի բռնապետություն,
ապա վստահել մեր գումարները բռնապետական իշխանություններին, մեղմ ասած, ծիծաղելի է, էլ չեմ ասում` վստահել նրանց մեր ծերությունը: Բայց քանզի մեր իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բազմիցս ասել են, որ Հայաստանի ապագան միայն ու միայն  ժողովրդավարական երկիր կառուցելն է, այդիսկ պատճառով կանգ առնենք երկրորդ ճանապարհի վրա` Ժողովրդավարական երկիր: Իսկ դա նշանակում է, որ մի օր իշխանությունն անցնելու է մեկ քաղաքական ուժից մյուսին, քանզի զարգացող պետությունների համար դա է ժողովրդավարացման միակ ճանապարհը /Սինգապուրի օրինակը խնդրում եմ մոռանալ` այնտեղ կիրառվող մեթոդների պատճառով/:  
 Նոյեմբեր 15, 2013

Ձեզ ենք ներկայացնում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման արդյունքում առաջ եկող հիմնախնդրների ցանկը:

1. Օրենքում սահմանված պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է: Օրենքի պարտադիրության սկզբունքը խախտում է Սահմանադրության 8-րդ հոդվածով ամրագրված անձի սեփականության իրավունքը, 31-րդ հոդվածով ամրագրված անձի ազատությունը և 14.1-րդ հոդվածով ամրագրված խտրականության դեմ արգելքի մասին դրույթները: Օրենքը նաև խախտում է սահմանադրական մեկ այլ սկզբունք՝ անձանց սոցիալական վիճակը չի կարող վատթարանալ բարեփոխումների արդյունքում: Սահմանադրությամբ սահմանվում է նաև, որ քաղաքացու կողմից իրականացրած վճարների տնօրինումը պետությունը պարտավոր է վերցնել իր վրա, իսկ տվյալ օրենքով այդ ֆոնդերի տնօրինումը տրվելու է մասնավոր կազմակերպությունների:

2. Օրենքը սահմանում է տարիքային խտրականություն, որի հետևանքով գործատուներին ավելի ձեռնտու կլինի աշխատանքի ընդունել մինչև 1974թ-ը ծնվածներին: Սա նաև Սահմանադրության 14.1 հոդվածի խախտում է:

 Նոյեմբեր 03, 2013

Եթե կառավարությունն իրոք համոզված է, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգին այլընտրանք չկա, ապա խնդիր չենք տեսնում.

Մեկ տարի առաջ մեր աշխատավարձից կատարվում էր կենսաթոշակային հատկացում:  Կառավարությունը, չգիտեմ ինչու, միացրեց այն եկամտահարկին:  Փոխարենը, այն պետք էր ուղղել դեպի կուտակային կենսաթոշակային համակարգ:  Եվ այդ պարագայում ոչ մի դժգոհություն չէր առաջանա:

Եվրոպայի Խորհրդի Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոցի շրջանավարտ
Մասնագիտոթյամբ`  ճարտարագետ-ծրագրավորող
Գրիգորի Դոխոյան

P.S.
Իսկ հաշվի առնելով այսօրվա իրականությունը` ստացվում է, որ մյուս տարվանից առօրյա հոգսերը հոգալու համար չինովնիկների եկամուտը կբարձրանա, իսկ հազարավոր երիտասարդ մասնագետներինը` կնվազի: 

Արդյոք մենք ճիշտ ենք շարժվում:

1
2
NEXT
 
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list