
ՍԴ-ի որոշումը շատերն են մեկնաբանում, բայց երբ այն մեկնաբանում են, այն էլ յուրովի, արդարադատության նախարարության բարձրաստիճան չինովնիկները, ուղղակի ծիծաղ է առաջանում. «Տղաներ, այդ որտե
՞ղ էիք, երբ օրենքը մշակվում էր, եթե չեմ սխալվում, տասը տարի»:
Եթե Ձեր մեջ ուժ չեք գտնում Տիգրան Սարգսյանի պես հրաժարական տալ, գոնե լռեք:
Պետք չէ լինել աշխարհի “լավագույն” իրավաբանը, որպեսզի հասկանալ ՍԴ-ի որոշման 6-րդ կետը, որն ի տարբերություն այլ կետերի ուժի մեջ է մտել ապրիլի 2-ից:
6-րդ կետով՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի`
դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել եւ կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում,
իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան։