Հանրային Գրիգորի Դոխոյան
 Ապրիլ 27, 2017

Իմ կարծիքով ՀՀ քաղաքացիները չպետք է վախենան բարձրաձայնել, թե ում են ընտրելու ընտրությունների ժամանակ, դրանով իսկ առողջ կարծիք ձևավորելով ընտրական գործընթացի շուրջ։ Ինքս երբեք չեմ թաքցրել, թե ում եմ ընտրելու։
 Դեկտեմբեր 04, 2016

... Եվ հենց դա է պատճառը, որ մենք գնում ենք համադրելու մեր ուժերը, այլ կուսակցությունների հետ։ Եկեք միասին փորձենք փոխել իրավիճակը մեր երկրում, եկեք անտարբեր չլինենք պրոցեսներին հայտնի բառակապակցությամբ․«Մեկա բան չի փոխվելու, ընտրություններով անհնար է և այլն»։ Մենք Վանաձորում ապացուցեցինք, որ ամեն ինչ էլ հնարավոր է և եթե լինենք միասնական, ապա մի քանի ամիս հետո կունենանք մի մեծ Վանաձոր, բայց արդեն Հայաստանի մասշտաբով։
 Նոյեմբեր 03, 2016

Վանաձոր, Գյումրի, Երևան, Հայաստան։
Որպեսզի հասկանանք, թե ինչ է մեզ սպասում 2017թ-ի ընտրություններում, մի երկու բառով նկարագրեմ  մեր երեք խոշոր համայնքներում կիրառվող ընտրական մոդելը։
Վանաձոր, Գյումրի, Երևան քաղաքներում կիրառվող ընտրական մոդելը, ճիշտ է, իրավական տեսանկյունից ունի թերացումներ, բայց ամենակարևորն՝ այդ մոդելի էությունն ուղղակի զավեշտ է։
Հիմա ուշադիր։ Վանաձոր քաղաքում ՀՀԿ+ՀՅԴ միասին հավաքել են 15 մանդատ (50+1% կազմում է 17 մանդատ)։ Հիմա ավելի ուշադիր։ Եթե ՀՅԴ-ն չհաղթահարեր 6% շեմը և չանցներ Ավագանի, ապա ՀՀԿ-ն միայնակ  կստանար 17 մանդատ։ Հզոր է, չէ՞։
 Հոկտեմբեր 12, 2016

Հարգելի իմ ընկերներ, երևի արդեն հոգնեցրել եմ Ձեզ իմ հարազատ Վանաձորի թեմաներով։
Փորձեմ շատ կարճ ամփոփել․
1․ Ամբողջությամբ ջուրը լցվեց հանրապետականների Սահմանադրական բարեփոխումների էությունը։ Մարդիկ այդքան չարչարվում էին, որ ցույց տան, որ գնում են լուրջ փոփոխությունների, որ նոր խորհրդարանական մոդելը ստեղծելու է նոր իրավիճակ։ Բայց արի ու տես, որ մնացել են նույնը, և «ինչ էլ որ լինի, մեր դեմ խաղ չկա» թեզը, գերիշխում է հանրապետականների մոտ։
 
2․ Բայց ամենա կարևորը և վտանգավորը նա է, որ ցույց տվեցին, որ իրենք կարող են նսեմացնել և դրդել դավաճանության  հայ մարդուն իրենց կրիմինալով, փողով և զորբայությամբ։ Բայց մի պահ մոռանում են, որ թուրքը նույնպես ուժեղ է և իրենց ազդեցությամբ, և իրենց փողով ու նավթով։ Եվ այսօր, պարոնայք հանրապետականները, գուցե չգիտակցելով, ճանապարհ ցույց տվեցին թուրքին, թե ոնց կարելի է ջարդել հայ մարդու խոսքը և հայ մարդու ստորագրությունը։
 Սեպտեմբեր 29, 2016

«Հայացք ներսից» թողարկում 31 բանավիճում են ԲՀԿ և Լուսավոր Հայաստան կուսակցությունների թեկնածուները։
 Սեպտեմբեր 09, 2016

Ոմանց կարող է թվալ, որ ես հաճույք եմ ստանում քաղաքականությամբ զբաղվելուց։ Բացարձակ։ Բայց անտարբեր նստել ու նայել, թե ոնց է քայքայվում մեր երկիրը, ես չեմ կարող։ Բոլորս հասկանում ենք, որ մեր երկրին պետք են փոփոխություններ, ու այդ փոփոխությունները վարչապետ փոխելով չէ, կամ կառավարության անունն «Ազգային համաձայնության» կառավարություն դնելով, կարող ենք նույնիսկ դնել «Համաշխարհային համաձայնության» կառավարություն, դրանից ոչինչ չի փոխվի։ Պետք է առողջացնել Հայաստանի քաղաքական համակարգը, բալանսավորել այն, իսկ դա նշանակում է, պետք է օր առաջ քանդել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը։ Եվ դա, ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է։ Եվ միայն բալանսավորված, փոխզսպումների մեխանիզմներով օժտված քաղաքական համակարգը կարող է ապահովել դրական փոփոխություններ մեր երկրում։ Ցավոք, հանրապետականները չեն հասկանում, որ այդ ամենը բխում է Հայաստանի շահերից։ Չնայած, գուցե և հասկանում են։ 
 Սեպտեմբեր 03, 2016

Մտքի էվոլյուցիա-տրանսֆորմացիա․
 
Մի քանի ամիս առաջ՝ (ծիծաղ, ժպիտ) Դե իրանք մեր Միշիկի պրոեկտն են, լավ տղերք են, կթողնենք 17թ. մի 5%-ով կմտնեն խորհրդարան, կբզբզեն:
 
Հիմա՝ (լուրջ դեմքով) Այ ախպեր, դրանք բոլորը շպիոններ են, հատուկ ամերիկայի համար են աշխատում, Էդմոնն էլ ընդեղ պոդգոտովկայա անցել: Սա լրիվ հակահայկական կուսակցությունա:
 
Շուտով՝ Толи еще будет ой ой ой!
 Սեպտեմբեր 03, 2016

Մտքի էվոլյուցիա-տրանսֆորմացիա․

Մի քանի ամիս առաջ՝ (ծիծաղ, ժպիտ) Դուք ով, մենք ով; մեր քաշը, ձեր քաշը; սար ու ձոր։

Հիմա՝ (լուրջ դեմքով) Գրիշ ջան, Քրիստը լավ տղայա, խելացի տղայա, բայց ինքդ ես հասկանում 3-րդ քաղաքնա, Ձև չկա Ձեզ հանձնենք, բացառվումա։

Շուտով՝ Толи еще будет ой ой ой!
 Օգոստոս 24, 2016

Ինչու՞ է անհրաժեշտ, որ մեքենան կանգ առնի։ Որովհետև ցանկացած մեքենա ունի փչանալու հատկություն։ Եվ այն սարքելու համար առաջին հերթին պետք է կանգնեցնել մեքենան ։ Հիմա պրոյեկտենք այս ամենը դեպի քաղաքական դաշտ․ տվյալ պահին գլխավոր մեքենան, իհարկե, ՀՀԿ-ն է։ Բավականին մեծ մեքենա է, բաղկացած է լավ, միջին և վատ ավտոմասերից, բայց խնդիրն այն է, որ շարժիչը փչացել է (բավականին երկար է աշխատել)։ Իսկ դա նշանակում է, որ այն պետք է կանգ առնի վերանորոգման՝ ժամանակավոր, իհարկե։ Բայց քանի որ մեքենաները սպասարկում են մարդկանց և մարդիկ սպասել չեն սիրում, ապա ուղևորներին սպասարկելու համար ի հայտ են գալիս այլ մեքենաներ։ 
 Հուլիս 23, 2016

Չգիտեմ ինչու, բայց լսելով Սերժ Սարգսյանի ելույթը, հասկացա, որ այդ մարդը դժբախտ անձնավորություն է։ Միշտ ուզում է, որ լավ լինի, բայց միշտ չի ստացվում․
1
2
3
NEXT
 
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list