«Ընտանիք եմ պահում»
Սեպտեմբեր 09, 2016


Ոմանց կարող է թվալ, որ ես հաճույք եմ ստանում քաղաքականությամբ զբաղվելուց։ Բացարձակ։ Բայց անտարբեր նստել ու նայել, թե ոնց է քայքայվում մեր երկիրը, ես չեմ կարող։ Բոլորս հասկանում ենք, որ մեր երկրին պետք են փոփոխություններ, ու այդ փոփոխությունները վարչապետ փոխելով չէ, կամ կառավարության անունն «Ազգային համաձայնության» կառավարություն դնելով, կարող ենք նույնիսկ դնել «Համաշխարհային համաձայնության» կառավարություն, դրանից ոչինչ չի փոխվի։ Պետք է առողջացնել Հայաստանի քաղաքական համակարգը, բալանսավորել այն, իսկ դա նշանակում է, պետք է օր առաջ քանդել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը։ Եվ դա, ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է։ Եվ միայն բալանսավորված, փոխզսպումների մեխանիզմներով օժտված քաղաքական համակարգը կարող է ապահովել դրական փոփոխություններ մեր երկրում։ Ցավոք, հանրապետականները չեն հասկանում, որ այդ ամենը բխում է Հայաստանի շահերից։ Չնայած, գուցե և հասկանում են։

Ամեն դեպքում, ես կարող եմ հասկանալ, այն չինովնիկներին՝ հանրապետական և ոչ հանրապետական, ովքեր չգիտեն այլ բան, բացի չինովնիկ աշխատելուց և որոնք այս փտած համակարգի շնորհիվ ընտանիք են պահում։ Ընդհանրապես, որ ասում են, դե ինչ անեմ «Ընտանիք եմ պահում», դարձել է գործողությունները կամ անգործությունն արդարացնող նշանաբան։ Իհարկե, այդ մարդիկ նույնպես ունեն մեր բոլորիս օգնության կարիքը, բայց նախ և առաջ, նրանք պետք է հասկանան, որ իրենք, իրենց ընտանիքը պահելով, քայքայում են հազարավոր այլ ընտանիքներ․ քանդում են երկիրը։

Եվ ուրեմն, պիտի առողջացնենք քաղաքական համակարգը և մեր փոխարեն․ ոչ մեկ դա չի անելու։

Գրիգորի Դոխոյան
Print article
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list