
Նոյեմբեր 16, 2016
ԱԺ-ում արդեն 2 օր է ինչ քննարկվում է, ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացված այսպես կոչված «1000 դրամի» նախագիծը:
Ելույթներից հասկանալի է դառնում, որ ոչ մեկ, որպես այդպիսին գաղափարին դեմ չէ, կլինի իշխանավոր թե ընդդիմադիր: Վերջիններիս անհանգստացնում է մեխանզիմի անկատար լինելը և անհրաժեշտության դեպքում ոչ այդքան նպատակային օգտագործելը, իսկ հայկական բանակին 1000 դրամ և մի բան էլ ավելին պատրարստ է վճարել անգամ ամենաանապահով խավի ներկայացուցիչը, դրա ապացույցն էր ապրիլյան քառօրյա պատերազմին մեր հասարակության կողմից ամենատարբեր միջոցներով աջակցության տրամադրումը:
Այս առիթով Politik.am-ի թղթակիցը զրուցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ և մամուլի խոսնակ
Մանե Թանդիլյանի հետ: