Հանրային Արտակ Ս. Խաչատրյան
 Ապրիլ 06, 2016

Հայաստանի ներկայիս քաղաքական «վերնախավը» իշխանական համակարգի վերին աստիճաններին հայտնվեց աշխարհաքաղաքական ցնցումների ստեղծած նոր իրավիճակի հետևանքով, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Պատմությունն արդեն ապացուցել է այն իրողության իսկությունը, որ քաղաքական ցնցումների հետևանքով իշխանության է գալիս հիմնականում մրուրը։ Հասարակական բնականոն զարգացման դեպքում նրանց՝ իշխանության գալու շանսերը զրոյական են։ Օրինակները բազմաթիվ են՝ սկսած Ֆրանսիական հեղափոխությունից ընդհուպ մինչև Խորհրդային Միության փլուզմամբ հետխորհրդային տարածաշրջանում առկա իրողությունները։
 Փետրվար 14, 2016

Արտակ Ս. Խաչատրյան

Արցախյան շարժման կամ հայկական հեղափոխության առանձնահատկություններն  անկրկնելի են: Սակայն առկա են նաև հնի կրկնության հետքեր, հատկապես էմոցիոնալ դաշտում: Շարժումն ինքնին առաջ քաշեց ու կերտեց առաջնորդներ,որոնք էլ իրենց տեսակով կերտեցին շարժման պատմությունը: Բնական պրոցես որը հարուցված էր արտակարգ իրավիճակներում, պատմական շրջադարձային պահերին հանրույթի ենթագիտսկցական արձագանքի արդյունքում: Մեսիաների,առսջնորդների հերոսների սպասումը նման պահերին ըմբռնելի է,քանզի պահի հրատապությունը ու սպառնալիքները առաջացնում են համապատասխան ռեակցիա: Սակայն խաղաղ պայմաններում փրկիչների սպասումն արդեն իռացիոնալ ոլորտից է: Խորհրդային Միության փլուզումից և արցախյան պատերազմում հրադադարի կնքումից քսան տարի անց էլ մեր հասարակությունում շարունակվում է հերոսների, մեսիաների սպասումը։  Հասարակությունը պերմանենտ թմբիրի մեջ  ենթագիտակցորեն սպասում է հերոսական կերպարների գալստյանը, ովքեր չար իշխանությունների հախից կգան և իրենց կպարգևեն երանելի իրականությունը և ազատությունը, որտեղ իրենք առանց մեծ ջանք թափելու կունենան ամեն ինչ։
 
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list