Հանրային Հայկ Կոնջորյան
 Հունվար 08, 2017

Աշխարհը կարելի է տեղավորել դպրոցի մեկ դասարանի մեջ: Ինչպե՞ս: Գրեթե բոլոր դասարաններում աշակերտները բաժանվում են մի քանի խմբի: Գերազանցիկներ. սրանք այն աշակերտներն են, ովքեր միշտ սովորում են դասերը, կատարում են տնային աշխատանքները, դասերի ժամանակ ակտիվ են և հանդիսանում են դասարանի ուղեղը: Սուսուփուս ծույլիկներ. սրանք գրեթե միշտ անպատրաստ են դասին, ուստի հիմնականում լուռ են, մնում են ստվերում, որպեսզի ուսուցիչն իրենց չնկատի: Միշտ արտագրում են գերազանցիկներից և կախված են վերջիններից: Մարտնչող միջակություններ. սա այն տեսակն է, որը վատ է սովորում, քիչ է աշխատում, սակայն շատ է պահանջում և ամբիցիոզ է: 
 Դեկտեմբեր 25, 2016

«Քաղաքական դաշտը Հայաստանում անլրջացած է և անլրջացնելու, ապականելու այդ գործընթացը, կարելի է ասել, սկսվել է անկախացման առաջին իսկ օրից՝ տարբեր տեմպերով,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կոնջորյանը:
 Նոյեմբեր 29, 2016

Եթե դուք փորձեք 40 աստիճան ջերմությամբ թոքաբորբով հիվանդներին պաղպաղակ վաճառել, կստացվի՞: Նույնիսկ եթե համոզեք նրանց, որ դա ոչ թե պաղպաղակ է, այլ կարկանդակ: Իսկ գիտե՞ք, թե որն է պաղպաղակի և ՀՀԿ-ի նմանությունը. Հանրապետական կուսակցությունը պետության առողջության համար նույնն է, ինչ սառը պաղպաղակը թոքաբորբով հիվանդի: Բայց այն փորձում են վաճառել մարդկանց, երբեմն ներկայացնելով այլ կերպարանքով՝ ասես կարկանդակ: Իսկ հիվանդի ջերմությունը գնալով բարձրանում է, հատելով ջերմաչափի սահմանները, և պաղպաղակը թթվում է նրա ստամոքսում՝ առնվազն 5 տարով:
 Օգոստոս 17, 2016

Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանի վերջին 25 տարիների պատմությունն անընդհատ կրկնվեր: Չեխ գրող Միլան Կունդերան հավերժական վերադարձի գաղափարը այսպես է նկարագրում. եթե Ֆրանսիական հեղափոխությանը վիճակված լիներ հավերժ կրկնվել, ֆրանսիական պատմագրությունն ավելի քիչ կհպարտանար Ռոբեսպիերով: Բայց քանի որ այն չի վերադառնում, արյունալի տարիները վերածվել են հասարակ բառերի, տեսությունների և բանավեճերի, և այլևս սարսափ չեն հարուցում: Գոյություն ունի անսահման տարբերություն՝ պատմության մեջ սոսկ մեկ անգամ հայտնված Ռոբեսպիերի, և այն Ռոբեսպիերի միջև, որը հավերժ կվերադառնար՝ կտրելու ֆրանսիացիների գլուխները:
 Օգոստոս 03, 2016

Համաձայն ամերիկացի հետազոտող Ալբերտ Հիրշմանի տեսության, մարդիկ պետության ներսում ընթացող ճգնաժամերին արձագանքում են հիմնականում երեք ձևով. առաջինը՝ ելք կամ հեռացում, երկրորդը՝ բողոք, երրորդը՝ լոյալություն: Մարդկանց վարքը ուղղակի ազդեցություն է գործում այն բանի վրա, թե ինչպես կհանգուցալուծվի ճգնաժամը: Բոլոր հաջողված հեղափոխությունների ժամանակ, քաղաքացիների վարքը հիմնականում դրսևորվում է բողոքի կամ պայքարի ձևով: Սա է իշխանություններին որևէ բան պարտադրելու գլխավոր գործիքը: Դրա համար անհրաժեշտ է, որ բողոքողների քանակը հասնի կրիտիկական զանգվածի:
 Հուլիս 31, 2016

Հուլիսի 29-ի երեկոյան, երբ Սարի թաղում լարվածությունը գնալով մեծանում էր ոստիկանների և խաղաղ ցուցարարների միջև, շատերն իրար համոզում էին, թե այստեղ ոստիկանները պայթուցիկներ չեն կիրառի, բնակելի տներ կան, երեխաներ, չէ, չեն անի: 
 Հուլիս 25, 2016

Սասնա ծռեր ջոկատի կողմից Էրեբունու ոստիկանական զորամասը գրավելուց հետո, Հայաստանում ակտիվացել են ամենատարբեր քննարկումները բռնության մասին: Այն, որ բռնության մշակույթը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի անբաժան տարրերից է, անվիճելի է: Մինչ այժմ, բռնություն գործադրելու մենաշնորհը Հայաստանում պատկանում էր հիմնականում իշխանությանն ու նրա մերձավոր շրջապատին. բռնությունը վերևից դեպի ներքև էր: Նորությունն այն է, որ այժմ բռնությունը կիրառվել է ներքևից վերև՝ խախտելով համակեցական ստատուս քվոն և ուժերի հարաբերությունը:
 Հուլիս 20, 2016

Այս վիճակը պետք է ահազանգ լինի մեր հասարակության, քաղաքական ուժերի, քաղաքական վերանխավի, առաջին հերթին իշխանության ներկայացուցիչների համար:
 Հուլիս 05, 2016

Հայաստանում մարդիկ տառապում են գրեթե միանման, բայց արտագաղթում են յուրովի. մեկը հեռանում է լուռ` ցավը սրտում և արդեն կարոտած, մյուսը՝ վերադառնալու խոստումով, որին ինքն էլ չի հավատում: Եվ կան մարդիկ, ովքեր հեռանում են բարձրաձայն աղմուկով՝ դուռը շրխկացնելով մնացողների երեսին: Նրանց վերջին բողոքը կարծես ինքնասպանի երկտող լինի՝ ես հեռանում եմ այս ճահճից ու ձեզանից, մի օր դուք կփոշմանեք, որ ես գնացի, բայց արդեն ուշ կլինի: Մի կողմից իր արարքն արդարացնելու, մյուս կողմից՝ սեփական կարևորությունը մեծացնելու հոգեբանությունն է արտագաղթողին դրդում նման քայլի: Ես կգնամ այնտեղ, ուր ամեն ինչ լավ է, և իմ մոտ ամեն ինչ լավ կլինի: Դուք եք տուժելու, որ թույլ տվեցիք՝ ես գնամ:
 Հունիս 29, 2016

Ի՞նչն է միավորում Քիմ Քարդաշյանին և Հռոմի պապին: Վերջին երկու տարիներին Հայաստանը համաշխարհային մամուլի առաջին էջերին ամենաշատը հայտնվեց Քիմ Քարդաշյանի և Հռոմի պապի Հայաստան կատարած այցերի շնորհիվ: Երկուսի դեպքում էլ տեղական մամուլը գրեթե ամբողջությամբ կլանված էր հյուրերի այցով՝ Քիմը վայրեջք կատարեց օդանավակայանում, Պապը եկավ նախագահական, Քիմը ճաշում է Հյուսիսային Պողոտայի ռեստորաններից մեկում, Պապը հիմա աղոթում է, Քիմը նկարվեց երկրպագուների հետ, պապը համբուրեց հաշմանդամներին, Քիմը գնաց Ծիծեռնակաբերդ, պապը գնաց Ծիծեռնակաբերդ: Նկարներ, նկարներ, նկարներ:
1
2
3
NEXT
 
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list