Հեղինակներ Լիլիթ Մանուկյան
 Նոյեմբեր 29, 2013

Հոդվածի հեղինակ` Լիլիթ Մանուկյան

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին  ընդառաջ  «ՀԱՅՓՈՍՏ»-ը թողարկել է երեք դրոշմանիշներ` նվիրված գերմանացի աստվածաբան և հայասեր Յոհաննես  Լեփսիուսին, անգլիացի դիվանագետ Ջեյմս Բրայսին և Մեծ Եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանին:

1918. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս տեսած Հայոց Ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը՝  «Հոշոտված Հայսատան» խորագրով, ուր հեղինակը՝ ցեղասպանությունը վերապրած Արշալույս (Ավրորա)  Մարտիկյանը, պատմում է աքսորի Ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջև, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է  թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում: Նա պատմում է մարդկային պատկերացումներից դուրս դաժանությունների մասին: Արշալույս Մարտիկյանը՝ հայկական ժաննա դԱրկը, ինչպես նրան անվանեցին ԱՄՆ-ում, կրելով երկու տարվա մղձավանջային  սարսափները, հավատափոխ չեղավ և փախչելով  թուրք Քեմալ Էֆենդիի հարեմից, 1917թ. Գարնան սկզբներին հասավ Էրզրում, այնտեղից անցավ Պետերբուրգ, ապա՝ ԱՄՆ, Նյու Յորք, ուր և բնակություն հաստատեց:
 
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list