Հեղինակներ Անի Օհանջանյան
 Նոյեմբեր 29, 2013

Հոդվածի հեղինակ` Անի Օհանջանյան

Հեքիաթաթերապիան գործնական հոգեբանության ուղղություններից է, որը հեքիաթի միջոցով լուծում է մի շարք հոգեբանական խնդիրներ՝ դաստիարակություն, կրթություն, անձի զարգացում, վարքի շտկում և այլն:

Հեքիաթը հայելի է, որի միջոցով մարդը իրական է դարձնում երևակայականը, և զուգահեռ լուծում է վերը թվարկած և բազմաթիվ այլ խնդիրներ:

«Հեքիաթաթերապիան բիբլիոթերապիայի ճյուղ է: Հնուց ի վեր բիբլիոթերապիայի միջոցով մարդիկ բուժել են ֆիզիկական և հոգևոր խնդիրներ, վեր հանել երեխաների և մեծերի խնդիրները: Հեքիաթի միջոցով լուծում են ստանում անլուծելի թվացող խնդիրներ: Կարելի է ասել՝ հեքիաթն այն ճյուղն է, որը անգամ ունակ է ապագան ցույց տալ», - ասում է հոգեթերապևտ Գայանե Վարդանյանը:

Թերապևտիկ հեքիաթները բաժանվում են մի քանի խմբերի՝ գեղարվեստական, դիդակտիկ, դիագնոստիկ, պրոֆիլակտիկ, բուժիչ-հոգեբանական և մեդիտատիվ հեքիաթներ: Սրանցից յուրաքանչյուրը կոչված է առանձին խնդիրներ լուծելու:
 
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list