Հեղինակներ Անուշիկ Ստամբոլցյան
 Նոյեմբեր 29, 2013

Հոդվածի հեղինակ` Անուշիկ Ստամբոլցյան

Հոկտեմբերի 1-ին «Ելակետ» մամուլի ակումբում իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասեանն անդրադարձավ Իրանում տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի բացառիկ հնարավերություններին: Նա ասաց, որ Իրանի պետությունը կարողացավ ընտրությունների միջոցով ցույց տալ, որ ինքը գնում է բարեփոխումների ուղով: Եվ այդ բարեփոխումները իրականացվում են Եվրոպայի հետ՝ ատոմային հարցերով, մասամբ էլ ԱՄՆ-ի հետ հարաբերություններով:

Մինասեանի գնահատմամբ Իրանը կարողանում է հետ վերադարձնել տարածաշրջանում իր դիրքերը: «Առաջին անգամ է, երբ Իրանի նախագահը Իսրայել պետությունը կոչում է իր անունով և չի համարում այն գրավված տարածք»:

Անդրադառնալով Հայստատնին, նա նշեց, որ շատ մեծ հնարավորություն է ունենալ վստահելի գործընկեր առանց խնդիրների՝ հանձին Իրանի: Իրանի համար ևս Հայաստանը միակ հարևան երկիրն է, որի հետ իրենք խնդիրներ չունեն:
 
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list