Հեղինակներ Դիանա Մանուկյան
 Նոյեմբեր 30, 2013

Հոդվածի հեղինակ`  Դիանա Մանուկյան

Արփինեն արդեն 14 տարի ապրում է Վանաձորի մանկատանը: Ընդամենը  5, 6 չափահասների հետ արդեն հարազատ դարձած կենսաձևից ստիպված է հրաժարվել նաև նա: Արփինեն  գնալու  ոչ  մի  տեղ  չունի:  Մայրն  ունի  արողջական  խնդիրներ  և  չի  աշխատում: Նրանից օգնություն ակնկալել չի կարող: Փոխարենը կյանքի նկատմամբ հույսն է մեծ:

«Ուզում եմ սովորել, ուսումս շարունակել  և մտածում եմ, որ  խնդիրներ կարող են առաջանալ մանկատնից դւրս գալուցս հետո»,-ասում  է Արփինեն:

Մանկատան ղեկավարությունը հորդորել է չհուսահատվել, պայմանավորվածություն ձեռք կբերեն այն կառույցի հետ, որտեղ 18 տարին լրանալուց հետո մանկատան աղջիկներն են տեղափոխվում: Արփինեին 18 տարին լրանալուց հետո կտեղափոխեն «Մեր տունը» հասարակական կազմակերպություն, որն օգնում է մանկատանից դւրս եկած անտուն չափահաս աղջիկներին: Հասարակական կազմակերպությունը գործում է արդեն 7 տարուց ավելի: Ժամանակավոր կացարանում ըստ «Մեր տուն» հասարակական կազմակերպության կանոնադրության, հնարավոր է ապրել ընդամենը 5 տարի: Միայն թե աղջիկներից շատերի կյանքում կես տասնամյակը մեծ բան չի փոխում ու կազմակերպությունը ստիպված է լինում ընդառաջելու ապահովել,  ժամկետը երկարացնելու  համար:   Մանկատնից հետո 2-րդ հարազատ վայրը Արփինեի համար հենց «Մեր տունը» եղավ: Բայց,   ինչպես ասում են,  ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ: Այստեղ ընդմիշտ մնալ հնարավոր չէ:
 
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list