ՄԵՍԻԱՆ, ԱՄԲՈԽԸ Եվ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Արտակ Ս. Խաչատրյան

Արցախյան շարժման կամ հայկական հեղափոխության առանձնահատկություններն  անկրկնելի են: Սակայն առկա են նաև հնի կրկնության հետքեր, հատկապես էմոցիոնալ դաշտում: Շարժումն ինքնին առաջ քաշեց ու կերտեց առաջնորդներ,որոնք էլ իրենց տեսակով կերտեցին շարժման պատմությունը: Բնական պրոցես որը հարուցված էր արտակարգ իրավիճակներում, պատմական շրջադարձային պահերին հանրույթի ենթագիտսկցական արձագանքի արդյունքում: Մեսիաների,առսջնորդների հերոսների սպասումը նման պահերին ըմբռնելի է,քանզի պահի հրատապությունը ու սպառնալիքները առաջացնում են համապատասխան ռեակցիա: Սակայն խաղաղ պայմաններում փրկիչների սպասումն արդեն իռացիոնալ ոլորտից է: Խորհրդային Միության փլուզումից և արցախյան պատերազմում հրադադարի կնքումից քսան տարի անց էլ մեր հասարակությունում շարունակվում է հերոսների, մեսիաների սպասումը։  Հասարակությունը պերմանենտ թմբիրի մեջ  ենթագիտակցորեն սպասում է հերոսական կերպարների գալստյանը, ովքեր չար իշխանությունների հախից կգան և իրենց կպարգևեն երանելի իրականությունը և ազատությունը, որտեղ իրենք առանց մեծ ջանք թափելու կունենան ամեն ինչ։ Ազատության թվացյալ տենչն իրականում ոչ այլ ինչ է, քան  հենց փախուստ ազատությունից, քանի որ ազատությունը չեն ստանում պարգև ․ այլ նվաճում, ձեռք բերում ինքնուրույնաբար, ոչ թե մեսիաների գալստյան ողորմածությանը հանձնվում։ Այս վարդապետության կրող սերուցքը կենտրոնացած է քաղաքի բեսեդկաներում,  գյուղերի կենտրոնների «բանգյաներում» կամ թղթախաղի համար առանձնացված ծխապատ սենյակներում։ Խորհրդային ժառանգությունը կենդանի է հենց այդ սպասումների տեսքով, հենց հնին վերադառնալու բնազդային ձգտումներում, խմբային որկորին ու հարմարավետությանը անհատի, մարդու իրավունքների ստորադասումը։ Խորհրդային հասարակությունը լայն առումով խմբակենտրոն էր, որտեղ հայտնի տիրանի խոսքով «Մեկ մարդու մահը ողբերգություն է, հազարներինը վիճակագրություն»։ Ներկայիս իշխանական համակարգ կազմող անջերը խորհրդային շրջանի ներկայացուցիչներ են, որոնք հասարակական հարաբերությունների այլ մեխանզիմներ չեն տեսնում , բացի խորհրդայինից։ Անձակենտրոն հասարակությունների դասական օրինակները արևմտյան հասարակություններն են, որտեղ սոցիալ-քաղաքական ինստիտուտները  կոչված են ծառայելու անհատի, մարդու հիմնային պահանջների բավարարմանը, սոցիալական շարժունության ապահովմանը ու ինքնաիրացմանը, սեփական իրավունքների պաշտպանությանն ու րականացմանը։ Երբ խոսվում է արևմտյան/եվրոպական մոդելի պետության կառուցման հրամայականի մասին, նախ և առաջ նկատի է առնվում հենց այս տարրական , միևնույն ժամանակ անչափ անհրաժեշտ խնդիրների լուծումը։ Հաջողության գաղտնիքը պարզ է․իռացիոնալ սպասումը փոխարինել սեփական ամենօրյա աշխատանքով մեծ ինստիտուցիոնալ շղթայի մի մասը լինելու գիտակցութամբ և ըստ այդ էլ ապրելու և գործելու պատրաստակամությամբ։ Տարբեր երկրենրի փորձը հուշում է, որ խմբային, կլանային շահերով առաջնորդվող հասարակություններում անձակենտրոն արժեհամակարգի ձևավորումն ու վերարտադրությունը հնարավոր չէ, եթե չկա համապատասխան միջավայր, ներուժ և մտայնություն։ Անհատակենտրոն համակարգը առավել ճկուն  առավել արձագանքող է, որտեղ մասնագիտական, գործարար ունակությունների իրացման լայն ռեսուրսները արտագաղթի ահագնացող ծավալների նվազեցման իրատեսական երաշխիքներն են, միևնույն ժամանակ կիրառական են նաև Սփյուռքի հետ հարաբերություններում իրական առաջընթացի համար։ Գաղտնիք ասած չեմ լինի, եթե նշեմ, որ Սփյուռքի առավել կարող, ռեսուրսիվ զանգվածը կենտրոնացած է հատկապես արևմտյան/եվրոպական հասարակություններում, որոնք տիպաբանորեն պատկանում են անհատակենտրոն հանրություններին։ Բնականաբար, կայացած ինստիտուտներով անհատակենտրոն հասարակությամբ հայկական պետությունը նրանց համար ինտեգրվելու և ինքնաիրացվելու իրական հնարավորություն է ընձեռելու ։ Այդ ամենին հասնելու համար հարկ է կատարել առաջին կարևոր քայլը․պետք է յուրաքանչյուրի ներսում վերջնականապես սպանվի իրեն «փրկող» մեսիայի կերպարը,որից հետո յուրաքանչյուրն իր առօրյա ամենօրյա տքնանքով իր մասնաբաժնով կկերտի այն համակարգը որը կոչված կլինի ծառայելու անհատին, բսվարարելու նրա պահանջները  : Անցյալով ապրելիս մեր ներկան հոսելով արդեն դառնում է անցյալ, մինչ տարվում ենք ապագայի տեսլականի կերտմամբ ապագան դառնում է այսօր ու վերածվում անցյալի: Ընտրությունն աներկբա է. ապրել,կերտել ներկայում: