Գուցե չգիտակցելով, ճանապարհ ցույց տվեցին թուրքին ![]() Փորձեմ շատ կարճ ամփոփել․ 1․ Ամբողջությամբ ջուրը լցվեց հանրապետականների Սահմանադրական բարեփոխումների էությունը։ Մարդիկ այդքան չարչարվում էին, որ ցույց տան, որ գնում են լուրջ փոփոխությունների, որ նոր խորհրդարանական մոդելը ստեղծելու է նոր իրավիճակ։ Բայց արի ու տես, որ մնացել են նույնը, և «ինչ էլ որ լինի, մեր դեմ խաղ չկա» թեզը, գերիշխում է հանրապետականների մոտ։ 2․ Բայց ամենա կարևորը և վտանգավորը նա է, որ ցույց տվեցին, որ իրենք կարող են նսեմացնել և դրդել դավաճանության հայ մարդուն իրենց կրիմինալով, փողով և զորբայությամբ։ Բայց մի պահ մոռանում են, որ թուրքը նույնպես ուժեղ է և իրենց ազդեցությամբ, և իրենց փողով ու նավթով։ Եվ այսօր, պարոնայք հանրապետականները, գուցե չգիտակցելով, ճանապարհ ցույց տվեցին թուրքին, թե ոնց կարելի է ջարդել հայ մարդու խոսքը և հայ մարդու ստորագրությունը։ P.S. Բայց ինչ ուզում եք ասեք, Լուսավորին հաջողվեց ջարդել Բաղրամյան 26-ի “Դաբռոյի” մոգական ուժը և այն տեղափոխել վանաձորցիների բնակարան: Եվ ամեն մի բնակարանում մենք ասել ենք. «Բարև Ձեզ, մենք Լուսավոր Հայաստանից ենք, Դուք լսե՞լ եք մեր մասին: …… Այլ ճանապարհ չունենք, մենք պետք է միասին իրականացնենք այդ փոփոխությունը» : Եվ հիմա, իմ ընկերներ ջան, դիմում եմ Ձեզ բոլորիդ, եկեք միասին իրականացնենք այդ փոփոխությունը, որպեսզի 2017թ-ին հաղթենք, թուրքին հային ջարդելու ճանապարհ մատնանշողներին։ Գրիգորի Դոխոյան |