Հայաստանի տնտեսությունը կառուցված է կարճաժամկետ լուծումների վրա ![]() Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսիստ-փորձագետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը: «Հայաստանում ժամանակավոր խնդիրներ են դրվում և ժամանակավոր լուծումներ են առաջարկվում, ինչը որևէ արդյունք չի կարող գրանցել: Հայաստանին արմատական լուծումներ են պետք, երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր»,-ասաց Թանդիլյանը: Անդրադառնալով արտաքին պարտքին՝ Մանե Թանդիլյանն ասաց, որ կարևոր կապ է տեսնում նաև արտագաղթի հետ. «Մեր երկրից գնում են մարդիկ, ովքեր աշխատում են, ովքեր հարկատու են: Սա հետևանքն է նրա , որ մենք չենք կարողանում աշխատող մարդկանց պահել մեր երկրում: Սա ևս պատճառ է դառնում արտաքին պարտքեր վերցնելու համար, որովհետև մարդկանց բացակայությունը թե՛ սպառողի, թե՛ հարկ վճարողի բացակայությունն է»: Խոսելով մարտահրավերների մասին, Մանե Թանդիլյանն ասաց, որ արտաքին պարտքի աճը պետք է ծածկել, ինչի համար անհրաժեշտ է գումար՝ սոցիալական վճարները կատարելու համար. «Այս շղթան չի ընդհատվում, որովհետև մեր տնտեսությունը կառուցված է կարճաժամկետ լուծումների վրա, ինչի հետևանքով բյուջե մուտքեր են ապահովում, սակայն պետք է նշել, որ երբ վերցնում ես այդ գումարը տնտեսվարողից, հետո խնդիրներ են առաջանում տնտեսվարողի համար»: Մանե Թանդիլյանն ասաց, որ տնտեսական աճի զարգացման համար պետք է փոխլ տնտեսական մթնոլորտն ու իշխանությունների նկատմամբ վստահությունը: http://www.tert.am/ |