Այս Հարկային օրենսգիրքը երկրում տնտեսության զարգացումը չի ապահովում ![]() «Երբ որ մեր պետական այրերը օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալիս, և այն հանդիպում է ժողովրդի կողմից դիմադրության, նրանք շատ թե քիչ փորձում են ինչ-որ չափով որոշ պահանջներ բավարարել, ժողովրդի դժգոհությունը մեղմելու համար: Այն, ինչ տեղի ունեցավ, դրա արտացոլանքն էր: Որոշակի տոկոսադրույքների և շեմերի փոփոխություն կատարեցին եկամտահարկում, շեմը 3 միլիոնից 2 միլիոն դարձվեց և փոխվեց նաև տոկոսադրույքը: Ես շատ անհանգստանում եմ շահաբաժինների հարկման դրույթից. սա ապացուցում է, որ կառավարությունը և իշխանությունը երբ որ խոսում են նեդրումային ֆոն ստեղծելու և այդ առումով մեր երկիրը գրավիչ դարձնելու մասին, իրականում որևէ գործնական քայլ չի կատարվում, կատարվում է ճիշտ հակառակը՝ ուղղակի մեզ անհրաժեշտ է մուտքեր ապահովել պետական բյուջե»,- նշեց Մ. Թանդիլյանը: Նրա խոսքով՝ մինչև այսօր արվում են քայլեր, որոնք իրական կյանքում որևէ ազդեցություն չեն ունենում տնտեսության վրա. «Հարկային օրենսգիրքը հենց այն գործիքն է, որով պետք է կարգավորումներ լինեն, սակայն փաստ է, որ չի կատարվում այդ գործառույթը»: Մ. Թանդիլյանի դիտարկմամբ՝ Հարկային օրենսգիրքը երկրում տնտեսության զարգացումը չի ապահովում Մանրամասները՝ տեսանյութում: |