Դ!ԵՄ ԵՄ. Ի գիտություն ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի
Թեև իշխանության ներկայացուցիչները ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ, այդ ազատություներն ու իրավունքները ավարտվում են այն պահին, երբ սկսվում են ոտնահարվել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուններից է, ապա ամենաթողությունը` անարխիայի հենասյունն է. հանդուրժել անարխիան, նշանակում է վտանգել երկիրը:
 
Հիշեցնենք նաև, որ իշխանության ցանկացած ներկայացուցիչ ունի նաև պարտականություններ, որոնք սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:
 
Երբ խորհրդարանական մեծամասնության 64 ներկայացուցիչ, ներկայանալով որպես 68, ոտնահարում են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ ՍԴ որոշումները, ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ՀՀ օրենսդրոթյունը, ՀՀ ԱԺ այլ պատգամավորների իրավունքները և ՀՀ հասարկության կարծիքը, ընդամենը օրենքի ուժով դրամաշորթություն սահմանելու համար, ապա նրանց վարքագիծը արժանի է պարսավանքի և քրեորեն պատժելի է: 
 
Նշենք նաև, որ ՀՀ-ում առկա են խնդիրներ, որոնք պահանջում են ՀՀ կառավարության հրատապ միջամտությունն ու դրանց լուծմանն ուղղված կոնկրետ ծրագրեր.
 
• Անպատասխանատու և ապաշնորհ պաշտոնյաների առկայություն ՀՀ կառավարությունում։
 
• ՀՀ Կառավարության անարդյունավետ աշխատանք, որը հանգեցրել է ՀՀ քաղաքացիների աղքատության տոկոսի բարձրացմանն ու աղետալի չափերի հասնող արտագաղթին, ինչն իր հերթին վտանգի մեջ է դրել երկրի պաշտպանվածության աստիճանն արտաքին վտանգների առջև։
 
• ՀՀ Կառավարության` ՀՀ Սահմանադրությանը հակասող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը և դրանց հեղինակների անպատժելիությունը։
 
• ՀՀ Կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից կոպիտ խախտումներով օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը։
 
• ՀՀ ոստիակնության ապօրինի գործողությունները և երկրի տերը հանդիսացող ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունքը։
 
• Կոմունալ ծառայությունների սակագների անհիմն բարձրացմումը։
 
Ակնհայտ է, որ նշվածը առկա խնդիրների ամբողջական ցուցակը չէ:
 
Գովելի կլիներ նաև, որ ՀՀ վարչապետը հանձնարարեր ՀՀ արդարադատության նախարարին ու ոստիկանապետին ուսումնասիրել խաղաղ ցույցերին իր սահմանադրական իրավունքներն իրացնելիս ժողովրդի նկատմամբ ոստիկանների գործելակերպի եվրոպական կոնվենցիայով սահմանված և մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված դիրքորոշումներն ու մոտեցումները:
 
 
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ