Դժբախտության մեխանիկա․ ամեն ինչ սկսվեց չարաբաստիկ Արմենիկումից
Հուլիս 23, 2016
Չգիտեմ ինչու, բայց լսելով Սերժ Սարգսյանի ելույթը, հասկացա, որ այդ մարդը դժբախտ անձնավորություն է։ Միշտ ուզում է, որ լավ լինի, բայց միշտ չի ստացվում․

Ամեն ինչ սկսվեց չարաբաստիկ Արմենիկումից։ Հիշում եմ Սերժ Սարգսյանի բոցաշունչ ելույթը, որ իր հովանու ներքո ստեղծվել է ՍՊԻԴ-ը բուժող դեղը և շուտով Հայաստանը դառնալու է New Vasyuki:
Հետո Սերժ Սարգսյանը, պետք է դառնար Ստեփանակերտ–Երևան թռիչքի առաջին ուղեվորը։ Բայց մինչ այդ, երբ նոր էր ստանձնել երկրի ղեկավարումը, ելույթ ունեցավ ԱԺ-ում և ներկայացրեց իր բեկումնային ծրագրերը՝ նոր ատոմակայանի կառուցում և Հայաստան–Իրան երկաթուղու շինարարություն։ Ղեկավարման տարիներին, բազմիցս մեզ ասել է, որ եթե Ադրբեջանը համարձակվի սկսել պատերազմը, ապա մենք կտանք ասիմետրիկ պատասխան և Ադրբեջանը կխոսի, ոչ թե 20% կորցրած տարածքներից՝ այլ ավելի շատ։
Հետո եկավ չարաբաստիկ ապրիլ ամիսը և Սերժ Սարգսյանը ասեց, որ մենք չենք կանգնի մինչև վերջին կորցրած դրրքը հետ չբերենք։
Հետո ասեց, որ չենք բանակցի մինչև ․․․․․։
Մոռացա ասեմ այն, որ 4 տարի բանակցում էր Եվրոմիության հետ, բայց հետո մեկ օրում մտանք ԵԱՏՄ։

Դժբախտության մեխանիկա․ ամեն ինչ սկսվեց չարաբաստիկ Արմենիկումից։

Գրիգորի Դոխոյան
Print this window