Հայաստանի տնտեսությունը կառուցված է կարճաժամկետ լուծումների վրա
Դեկտեմբեր 22, 2016
Հայաստանում տնտեսական լուծումները կարճաժամկետ են, ինչն էլ արտացոլանքն է տնտեսության ռազմավարություն չունենալու: 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսիստ-փորձագետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը: 

«Հայաստանում ժամանակավոր խնդիրներ են դրվում և ժամանակավոր լուծումներ են առաջարկվում, ինչը որևէ արդյունք չի կարող գրանցել: Հայաստանին արմատական լուծումներ են պետք,  երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր»,-ասաց Թանդիլյանը:

Անդրադառնալով արտաքին պարտքին՝ Մանե Թանդիլյանն ասաց, որ կարևոր կապ է տեսնում նաև արտագաղթի հետ. «Մեր երկրից գնում են մարդիկ, ովքեր աշխատում են, ովքեր հարկատու են: Սա հետևանքն է նրա , որ մենք չենք կարողանում աշխատող մարդկանց պահել մեր երկրում: Սա ևս պատճառ է դառնում արտաքին պարտքեր վերցնելու համար, որովհետև մարդկանց բացակայությունը թե՛ սպառողի, թե՛ հարկ վճարողի բացակայությունն է»:

Խոսելով մարտահրավերների մասին, Մանե Թանդիլյանն ասաց, որ արտաքին պարտքի աճը պետք է ծածկել, ինչի համար անհրաժեշտ է գումար՝ սոցիալական վճարները կատարելու համար. «Այս շղթան չի ընդհատվում, որովհետև մեր տնտեսությունը կառուցված է կարճաժամկետ լուծումների վրա, ինչի հետևանքով բյուջե մուտքեր են ապահովում, սակայն պետք է նշել, որ երբ վերցնում ես այդ գումարը տնտեսվարողից, հետո խնդիրներ են առաջանում տնտեսվարողի համար»:

Մանե Թանդիլյանն ասաց, որ տնտեսական աճի զարգացման համար պետք է փոխլ տնտեսական մթնոլորտն ու իշխանությունների նկատմամբ վստահությունը:

http://www.tert.am/
Print this window