Կենսաթոշակային կուտակային համակարգի քաղաքական վախճանի հիմնավորումը
Նոյեմբեր 18, 2013
Մեր նման զարգացման փուլում գտնվող երկրներն ունեն երկու ճանապարհ.  կամ գնում են դեպի բռնապետություն կամ կառուցում են ժողովրդավարություն:

Եթե գնում ենք դեպի բռնապետություն,
ապա վստահել մեր գումարները բռնապետական իշխանություններին, մեղմ ասած, ծիծաղելի է, էլ չեմ ասում` վստահել նրանց մեր ծերությունը: Բայց քանզի մեր իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բազմիցս ասել են, որ Հայաստանի ապագան միայն ու միայն  ժողովրդավարական երկիր կառուցելն է, այդիսկ պատճառով կանգ առնենք երկրորդ ճանապարհի վրա` Ժողովրդավարական երկիր: Իսկ դա նշանակում է, որ մի օր իշխանությունն անցնելու է մեկ քաղաքական ուժից մյուսին, քանզի զարգացող պետությունների համար դա է ժողովրդավարացման միակ ճանապարհը /Սինգապուրի օրինակը խնդրում եմ մոռանալ` այնտեղ կիրառվող մեթոդների պատճառով/:  

Եվ արդյունքում ինչ ենք ստանում` գալիս է այլ քաղաքական ուժ և նորից փոխում է կենսաթոշակային համակարգը: Իսկ հաշվի առնելով, որ այսօրվա քաղաքական դաշտում կենսաթոշակային կուտակային համակարգին սատարում է գրեթե միայն ՀՀԿ-ն, ուստի իմ մատնանշած ճանապարհի հավանականությունը շատ մեծ է, ավելին` անխուսափելի է: Պատկերացնում եք չէ՞, ինչ խառնաշփոտ կարող է առաջանալ կենսաթոշակային կուտակային համակարգի տապալումից հետո` հաջորդ իշխանությունները կմեղադրեն նախորդներին ոչ հեռատես լինելու մեջ և հակառակը:

Ուստի. Կենսաթոշակային համակարգը, դա այն խնդիրն է, որը պետք է լուծվի եթե ոչ հանրաքվեով, ապա գոնե քաղաքական դաշտի կոնսենսուսով, հակառակ պարագայում այն դատապարտված է :

Իսկ այսօր, այդ համընդհանուր համաձայնության մթնոլորտը չկա: Նույնիսկ տապալում են ԱԺ-ի նիստը, որտեղ կարելի էր քննարկել շատ ու շատ հարցեր, որոնք առաջացել են պատգամավորների և ամենակարևորը` հազարավոր երիտասարդ մասնագետների մոտ:
 

Հարգանքներով
Գրիգորի Դոխոյան
Print this window